Բիլ և Հիլարի Քլինթոնների, Օբամայի փոստարկղերում ռումբեր են հայտնաբերվել

Ռումբերը վնասազերծվել են մասնագետների օգնությամբ:
amn-paytucik

Միացյալ Նահանգների նախկին նախագահներ Բարաք Օբամայի և Բիլ Քլինթոնի, ինչպես նաև ԱՄՆ  նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի գրասենյակների փոստարկղերում ռումբեր են հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է BBC-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ հայտնաբերված սարքերը նման են եղել հոկտեմբերի 22-ին ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի տան փոստարկղում հայտնաբերված պայթուցիկին: Հաղորդվում է, որ ռումբերը վնասազերծվել են մասնագետների օգնությամբ: Արարքի հեղինակների անունները դեռևս հայտնի չեն:

Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը հաղորդել է, որ կասկածելի փաթեթ է նկատվել նաեւ Նյու Յորքի Time Warner Center-ում, որտեղ տեղակայված է CNN-ի Նյու-Յորքյան ծառայությունը: Մարդկանց  տարհանում են։

*

*