Քլինթոնը հորդորել է միավորվել «նախագահի պաշտոնի համար ոչ պիտանի» Թրամփի դեմ — Երկիր Մեդիա

Քլինթոնը հորդորել է միավորվել «նախագահի պաշտոնի համար ոչ պիտանի» Թրամփի դեմ

Քլինթոնը հայտարարել է իր հաղթանակը նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարում...
qlinton

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է իր հաղթանակը Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարում։

Նյու Ջերսիի փրայմերիզում հաղթելուց հետո նա դարձել է պատմության մեջ առաջին կինը, որը խոշոր կուսակցության կողմից առաջադրվել է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար: Քլինթոնն իր հաղթանակը պատմական ուղենիշ է որակել բոլոր կանանց համար:

Քլինթոնն իր հերթին շնորհակալություն է հայտնել իր մրցակցին՝ ձախակողմյան Բեռնի Սանդերսին, ասելով, որ ԱՄՆ-ում եկամուտների անհավասարության շուրջ բանավեճը, որի վրա նա կառուցել էր իր ընտրարշավը, շատ կարեւոր կլինի ԱՄՆ-ի քաղաքականության համար:

Նա հորդորել է իր կողմնակիցներին՝ միավորվել հանրապետական թեկնածու միլիարդատեր Դոնալդ Թրամփի դեմ, ով, ըստ Քլինթոնի, «պիտանի չէ նախագահի պաշտոնի համար»:

*

*