ԱՄՆ-ի ԶԼՄ-ները գտել են Քլինթոնի խորթ երեխային. նախընտարկան պայքարը նոր ելեւէջներ է ստանում

Տղան, որը վաղուց այլեւս չափահաս է, թվիթերում գրառում է արել՝ ուղղված ԶԼՄ-ներին։
qlinton-vordi

ԱՄՆ-ում նախընտրական պայքարը շարունակվում է եւ երկու թեկնածուների շտաբները չեն խորշում «հնարամտությունների» դիմել՝ ընդդեմ մրցակցի։ Եւ ահա, ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում են, որ երկրի նախկին նախագահ Բիլլ Քլինթոնն արտաամուսնական կապից երեխա է ունեցել եւ նրա մայրը մի սեւամորթ մարմնավաճառ է։

Եվ որ հատկանշանական է, տղան, որը վաղուց այլեւս չափահաս է, թվիթերում գրառում է արել՝ ուղղված ԶԼՄ-ներին՝ խնդրելով հորը հասցնել իր գոյության լուրը։

Նա նաեւ դիմել է խորթ մորը՝ ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլլարի Քլինթոնին, խնդրելով՝ ընդունել իրեն եւ այն փաստը, որ ինքը կա։

 The Daily Mail-ը գրում է, որ Քլինթոնի ոչ օրինական կապից ծնված տղան ոմն Դեննի Ուիլյամսն է, որն, ինչպես ինքն է պնդում, ծնվել է 1984 թվականին։ Տղամարդը նաեւ հայտարարել է, որ Քլինթոնը փախել է իր մորից անմիջապես այն բանից հետո, երբ տեղեկացել է, որ կինը հղի է։ Նա նաեւ պնդում է, որ իր եւ շատ այլ մարդկանց կարծիքով, ինքը նման է հորը՝ Բիլլ Քլինթոնին։

*

*