Ձերբակալվել է Բիլ Քլինթոնի եղբայրը

TMZ-ի հաղորդմամբ՝ Ռոջեր Քլինթոնը, ով ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Հիլարի Քլինթոնի տագրն է, ձերբակալվել է Կալիֆոռնիայում նրա փրայմերիզի նախօրեին:
rojer-klinton

Tert.am— ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի եղբայրը՝ Ռոջեր Քլինթոնը, ձերբակալվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար. հաղորդում է gazeta.ru-ն:

TMZ-ի հաղորդմամբ՝ Ռոջեր Քլինթոնը, ով ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Հիլարի Քլինթոնի տագրն է, ձերբակալվել է Կալիֆոռնիայում նրա փրայմերիզի նախօրեին:

Ոստիկանության աղբյուրը հաղորդել է, որ Քլինթոնը ձերբակալվել է Ռեդոնդո-բիչում՝ երեկոյան ժամ 20:00-ի սահմաններում:

Նա հրաժարվել է արյան մեջ ալկոհոլի քանակը որոշող թեստ հանձնել: Ոստիկանությունը կալանավորել է նրան, ազատ արձակման դիմաց 15 հազար դոլար գրավ է պահանջվում:

*

*