Ընտրություններից հետո Քլինթոնն այնպիսի վիճակում Է եղել, որ նույնիսկ չի ցանկացել դուրս գալ տնից

«Եղել են պահեր, երբ այն ամենն, ինչ ցանկանում Էի՝ բազմոցին գունդուկուչ գալն Էր...»
qlinton

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը նոյեմբերի 16-ին խոստովանել Է, որ նոյեմբերի 8-ին կայացած ընտրություններից հետո ինքն այնպիսի վիճակում Էր, որ նույնիսկ չԷր ցանկանում դուրս գալ տնից: Այս խոսքերով Է նա սկսել ելույթը Վաշինգտոնում երեխաների պաշտպանությանը նվիրված խորհրդաժողովում:

«Անցյալ շաբաթ եղել են պահեր, երբ այն ամենն, ինչ ցանկանում Էի՝ բազմոցին գունդուկուչ գալն Էր՝ լավ գրքով կամ մեր շների հետ եւ տնից այլեւս դուրս  չգալը,- ասել Է նա՝ դիմելով ունկնդիրներին,- Այսօր իմ ժամանումն այստեղ ինձ հեշտ չտրվեց»:

Նախագահական ընտրություններում պարտության հրապարակային ընդունումից հետո Քլինթոնն առաջին անգամ Է հայտնվել մամուլի մասնակցությամբ անցկացված միջոցառմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

*

*