Քլինթոնը հավաքել է նախագահի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ ձայները

Նա այժմ ունի 2383 պատվիրակի աջակցությունը...
qlinton
Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հավաքել է Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ պատվիրակների ձայները: Սա` ըստ Associated Press-ի հաշվարկների:
Գործակալության տվյալներով, նա այժմ ունի 2383 պատվիրակի աջակցությունը. հենց այս թվով պատվիրակներ են անհրաժեշտ դեմոկրատների համագումարում կուսակցությունից որպես նախագահի պաշտոնական թեկնածու առաջադրվելու համար:
Քլինթոնն արձագանքել է այս տվյալներին՝ ասելով, որ շատ շոյված է, բայց դեռ պետք է հաղթի այսօր կայանալիք փրայմերիզներում:
Associated Press-ի հաշվարկների հետ համաձայն չէ Քլինթոնի մրցակից Վերմոնտ նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը, որը խոստացել է մրցապայքարում մնալ մինչեւ վերջ:

*

*