Քևին Օքսուզի համար ԱՄՆ դատարանը սահմանել է երկու տարի փորձաշրջան

Նա ձերբակալվել էր Հայաստանում և արտահանձնվել Միացյալ Նահանգներին:
qevin-oqsuz

ԱՄՆ Կոլումբիայի նահանգի շրջանային դատարանը հրապարակել է ԱՄՆ քաղաքացի, ազգությամբ թուրք, հակահայկական քարոզչությամբ զբաղվող լոբբիստ Քևին Օքսուզի գործով դատավճիռը: Նա ձերբակալվել էր Հայաստանում և արտահանձնվել Միացյալ Նահանգներին:

houstonchronicle.com-ը տեղեկացնում է, որ Օքսուզը դատարանի դահլիճից ազատ է արձակվել, դատարանը նրա համար սահմանել է երկու տարի փորձաշրջան: Նա նաև պետք է վճարի 20 հազար դոլար տուգանք:

Օքսուզը ԱՄՆ-ում մեղադրվում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովից փաստացի նյութերը կեղծելու միջոցով թաքցնելու և ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովին կեղծ հայտարարագիր ներկայացնելու համար:

Մեղադրող կողմը համաձայն չի եղել դատարանի որոշման հետ, պնդել  է, որ Օքսուզի խաբեությունը լուրջ վնաս է հասցրել ամերիկյան քաղաքական ինստիտուտներին և պահանջել է 1 տարի ազատազրկում:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից որոշում էր կայացվել Քևին (Քեմալ) Օքսուզի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով նրան հանձնել Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու մարմիններին:

*

*