Քերին կողմեին կոչ է անում՝ զերծ մնալ իրավիճակի հետագա լարումից

ԱՄՆ-ը խստորեն դատապարտում է ԼՂ-ի շփման գծում հրադադարի լայնածավալ խախտումները...
qerry

Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի շփման գծում հրադադարի լայնածավալ խախտումները, որոնք հանգեցրել են կարուստների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում: Այս մասին ընդգծել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ տարածած հայտարարության մեջ:

«Ցավակցություն ենք հայտնում բոլոր զոհերի ընտանիքներին: Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն, զերծ մնալ հետագա լարումից և խստորեն հետևել հրադադարին:

Ոչ կայուն իրավիճակը վկայում է այն մասին, թե ինչու պետք է կողմերը անհապաղ վերսկսեն բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ հակամարտության բազմակողմանի լուծում գտնելու հարցում:

Մենք վերահաստատում ենք, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Որպես համանախագահող երկիր, Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատելու կողմերի հետ՝ հասնելու երկարատև և բնակցված լուծման»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է ԱՄՆ պետքարտուղարը:

*

*