Քենիայում բողոքի ակցիայի ժամանակ 9 մարդ է սպանվել

Ընդդիմադիր կոալիցիան չի ընդունում ընտրությունների արդյունքները:
qenia

Քենիայում նախագահական ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո անցկացվել է բողոքի ակցիա, որի ընթացքում տեղի ունեցած բախումների հետևանքով մահացածների թիվը հասել է 9-ի: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեղեկացնում են երկրի անվտանգության ծառայությունները:

Ուժային կառույցների տեղեկությունների համաձայն, շաբաթ երեկոյան իրավապահները Նայրոբիի հետնախորշում 9 երիտասարդի են սպանել:

Քենիայի գործող նախագահ Ուհուրու Քենիաթան հաղթել է ընտրություններում` հավաքելով ձայների 54.27 տոկոսը: Նրա մրցակիցը, նախկին վարչապետ Ռաիլա Օդինգան, ստացել է ձայների 44.74 տոկոսը: Այսպիսով, գործող նախագահը վերընտրվել է և պաշտոնավարելու է 5 տարի ժամկետով:

Ընդդիմադիր կոալիցիան չի ընդունում ընտրությունների արդյունքները: Նշվել է, որ ընտրական հանձնաժողովի տվյալների բազան հաքերային հարձակման է ենթարկվել, և  արդյունքները կեղծվել են:

*

*