Քենիայում 50 մարդ, այդ թվում՝ 8 երեխա է զոհվել ավտոբուսի վթարից

Վթարը տեղի Է ունեցել հոկտեմբերի 10-ի առավոտյան Կերիչոյի օկրուգում:
qenia

Քենիայի արեւմտյան մասում ավտոբուս է շրջվել, զոհվել է 50 մարդ: Այդ մասին հայտնել է Daily Nation տեղական թերթը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Վթարը տեղի Է ունեցել հոկտեմբերի 10-ի առավոտյան Կերիչոյի օկրուգում: Վկաների տվյալներով՝ ավտոբուսը, որը նախատեսված Է 67 մարդու փոխադրման համար, կտրուկ վերելքի ժամանակ դուրս է եկել ճանապարհից, բախվել ցանկապատին եւ շրջվել:

ՃՏՊ-ի զոհ է դարձել մինչեւ 5 տարեկան 8 երեխա: Star թերթի տվյալներով՝ ավտոբուսում եղել Է 52 մարդ։

*

*