Քեմբրիջի համալսարանը փորձում է պարզել՝ արդյոք պատմական կապեր ունի ստրկության հետ

Մտադիր են 2 տարի ուսումնասիրել աշխարհում մեծ ճանաչում ունեցող ուսումնական հաստատության արխիվները...
qemfrij

Քեմբրիջի համալսարանը հայտարարել է, որ սկսում է հետաքննություն՝ պարզելու համար՝ արդյոք համալսարանը պատմական կապեր ունի ստրկության հետ:

Մտադիր են 2 տարի ուսումնասիրել աշխարհում մեծ ճանաչում ունեցող ուսումնական հաստատության արխիվները եւ հասկանալ նաեւ՝ արդյոք գաղութային դարաշրջանում ստրուկների վաճառքից շահույթ են ստացել: Բացի այդ, հետաքննությունը ցույց կտա, թե 18-րդ դարից մինչեւ 20-րդ դարի սկզբներն ընկած ժամանակահատվածում, որ դրամաշնորհներն են նպաստել ռասայական մտածողությանը:

«Պատմությունը փոխել չենք կարող, բայց չպետք է փորձենք նաեւ թաքնվել դրանից»,-ասել է համալսարանի փոխ-կանցլեր Սթիվեն Թոփը: Նշեմ, որ խոսքը Ատլանտյան ստրկավաճառության մասին է, որը տեւել է 15-րդ դարի վերջից մինչեւ 19-րդ դարի կեսերը, եւ որի ժամանակ, տարբեր տեղեկություններով, 10-28 միլիոն աֆրիկացի է ստրկացվել:

*

*