Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված քայլերթ՝ Լոս Անջելեսում

Մասնակիցները կշարժվեն դեպի Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսություն։
qaylert

Լոս Անջելեսում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված քայլերթ կանցկացվի «Արդարության արշավ» խորագրով: Քայլերթին կմասնակցեն հայկական երիտասարդական, մշակութային, քաղաքական, սոցիալական, եկեղեցական կազմակերպությունները:

Քայլերթը կմեկնարկի Pan Pacific այգուց, որտեղից մասնակիցները կշարժվեն դեպի Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսություն, որտեղ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով հանրահավաք կանցկացվի:

«Մենք կոչ ենք անում հայ համայնքի բոլոր ներկայացուցիչներին մեզ միանալ, քանի որ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը և շարունակում ենք ներկայացնել մեր հավաքական պահանջները հանուն մարդկության դեմ այս հանցագործության հարցում արդարության հասնելու»,- ասված է քայլերթի մասին ազդարարող հայտարարության մեջ:

*

*