Կահիրեն ամենավտանգավոր քաղաքն է կանանց համար

Ստամբուլը (Թուրքիա) եզրափակում է առաջին տասնյակը:
kahire

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեն ամենավտանգավորն է կանանց համար: Այս մասին հայտնում են Thomson Reuters հիմնադրամի ներկայացուցիչները: Երկրորդ տեղում միանգամից երկու քաղաք է՝ Պակիստանի Կարաչին եւ Կոնգոյի մայրաքաղաք Կինշասան: Վերջիններիս հաջորդում են Դելին (Հնդկաստան), Լիման (Պերու), Մեխիկոն (Մեքսիկա): Ստամբուլը (Թուրքիա) եզրափակում է առաջին տասնյակը:

Կանանց համար ամենաապահով քաղաքներն են ճանաչվել Փարիզը (Ֆրանսիա), Տոկիոն (Ճապոնիա) եւ Լոնդոնը (Մեծ Բրիտանիա):

Ցուցակը կազմելիս փորձագետները հաշվի են առել տվյալ երկրներում սեռական բռնության մակարդակը, բժշկական ծառայությունների հասանելիությունը եւ մշակութային ավանդույթների ազդեցությունը կանանց իրավունքների վրա:

*

*