Քաթարում բռնաբարված հոլանդուհուն ազատազրկման են դատապարտել

Հոլանդուհու իրավաբանի խոսքով, մարտին, հյուրանոցներից մեկում, աղջկա խմիչքի մեջ ինչ որ բան են լցրել, որից հետո նա ուշագնաց է եղել:
qatar

Քաթարի դատարանը բռնաբարության հայցով ոստիկանություն դիմած հոլանդուհուն դատապարտել է պայմանական ազատագրման եւ 824 դոլար տուգանքիˋ արտամուսնական կապի համար, հայտնում է Բի Բի Սին:

22-ամյա հոլանդուհու իրավաբանի խոսքով, մարտին, հյուրանոցներից մեկում, աղջկա  խմիչքի մեջ ինչ որ բան են լցրել, որից հետո նա ուշագնաց է եղել: Ավելի ուշ նա արթնացել է անծանոթ տանը եւ հասկացել,որ բռնաբարության զոհ է դարձել. գրված է հոդվածում:

Դատարանը նաեւ որոշում է կայացրել ենթադրյալ կասկածյալի նկատմամբ: Տղամարդուն 100մտրակի հարված է տրվել արտամուսնական կապի եւ 40 հարվածˋ ալկոհոլ օգտագործելու համար:

*

*