Քաշմիրի հարցը՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում

Քաշմիրի հարցի շուրջ քննարկումը նախաձեռնել է Չինաստանը
mak-qashmir

Ջամմու եւ Քաշմիր նահանգի վարչական կենտրոն Սրինագարում մի քանի հազար մարդկանց մասնակցությամբ հանրահավաք է անցկացվել, որի ժամանակ ցուցարարներն իրենց բողոքն են հայտնել նահանգն իր հատուկ կարգավիճակից զրկելու Հնդկաստանի կառավարության որոշման դեմ:

Հնդկաստանի իշխանությունները խոստացել են այս ամիս չեղարկել անվտանգության արտակարգ միջոցառումները, մասնավորապես՝ նահանգում տեղաշարժի, հեռախոսային եւ ինտերնետ կապի ծառայությունների սահմանափակումները:

Չինաստանի նախաձեռնությամբ` Քաշմիրի շուրջ քննարկում է անցկացվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Պեկինը կարծում է, որ Նյու Դելիի որոշումը հակասում է ՄԱԿ-ի այն բանաձեւին, համաձայն որի՝ նահանգի վարչական իրավասության եւ ինքնիշխանության հարցերը պետք է լուծվեն միջպետական բանակցությունների միջոցով: Քաշմիրի հարցը, ի դեպ, վերջին 50 տարվա մեջ առաջին անգամ է քննարկվում Անվտանգության խորհրդում:

Ավելի վաղ, խնդրի շուրջ քննարկում կազմակերպելու առաջարկ էր արել Պակիստանը, որը տարածքային պահանջեր է ներկայացնում եւ 2 անգամ պատերազմել է Հնդկաստանի հետ Քաշմիրի համար: Իսլամաբադը Ջամմու եւ Քաշմիր նահանգն բռնազավթված տարածք է համարում եւ չի կարծում, որ նրա կարգավիճակի հարցը Հնդկաստանի ներքին գործն է:

*

*