Մահացել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը

Ուզբեկստանի առաջին եւ դեռեւս միակ նախագահը մահացել է այսօր մայրաքաղաք Տաշկենտում:
uzbekstan-nakhagah

78 տարեկան հասակում մահացել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը: Լուրը հաստատել է երկրի կառավարությունը` նշելով, որ անկախ Ուզբեկստանի առաջին եւ դեռեւս միակ նախագահը մահացել է այսօր մայրաքաղաք Տաշկենտում:

Քարիմովի մահվան լուրը հաստատել է նաեւ նրա դուստրը` ինստագրամ սոցցանցում կատարած գրառմամբ: Քարիմովի հուղարկավորման արարողություն տեղի կունենա սեպտեմբերի 3-ին` իր հարազատ Սամարղանդ քաղաքում:

Քարիմովի առողջական վիճակի վատթարացման մասին առաջին տեղեկությունը ստացվել էր կիրակի, երբ լրատվամիջոցները հաղորդեցին, որ նրան հիվանդանոց են տեղափոխել. նա ուղեղի արյան զեղում էր ստացել:

Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ նրա վիճակը կտրուկ վատացել է: Վերջինս գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում: Իսլամ Քարիմովը Ուզբեկստանը ղեկավարել է 1990 թվականից ի վեր:

Երկրի անկախացումից հետո 1991-ին Քարիմովն ընտրվել է երկրի նախագահ:

*

*