Կիսամարաթոնի երկու մասնակիցները մահացել են վերջնագիծը հատելուց հետո

Պատճառը երկու դեպքում Էլ դարձել Է սրտի կանգը
qardif kisamaraton

Քարդիֆում հոկտեմբերի 7-ին կայացած ավանդական կիսամարաթոնի ժամանակ 21-կիլոմետրանոց տարածության վազքահերթի երկու մասնակիցներ մահացել են վերջնագիծը հատելուց հետո:

Վազորդներին նախ օգնություն Է ցույց տրվել անմիջականորեն վերջնագծի մոտ, այնուհետեւ նրանց տարել են Քարդիֆի համալսարանի հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել են նրանց մահը: Դրա պատճառը երկու դեպքում Էլ դարձել Է սրտի կանգը:

«Նրանք, դժբախտաբար դարձան առաջին զոհերն այդ մրցումների 15-ամյա պատմության ընթացքում»,- արձանագրել Է կիսամարաթոնի կազմակերպիչ Run 4 Wales ընկերության ղեկավար Մեթ Նյումենը։

*

*