Քարդաշյանի կողոպտման գործով ձերբակալված կասկածյալներից չորսն ազատ են արձակվել

Մյուս ձերբակալվածները դեռ հարցաքննվում են:
qardashyan

Ամերիկյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանի կողոպտման գործով ձերբակալված կասկածյալներից չորսն ազատ են արձակվել: Նրանց մեղադրանքներ չեն առաջադրվել: Նրանցից մեկը Փարիզում Քարդաշյանին սպասարկած վարորդն է:

Մյուս ձերբակալվածները դեռ հարցաքննվում են:

2016 թվականի հոկտեմբերի 3-ի գիշերը ոստիկանական համազգեստով մի քանի տղամարդ Փարիզի հյուրանոցում ներխուժել են Քիմ Քարդաշյանի համար եւ կողոպտել վերջինին: Այս գործով հունվարի 9-ին Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել էր ավելի քան 15 կասկածյալի:

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*