Քարդաշյանին կողոպտելու գործով չորս անձի մեղադրանք է առաջադրվել

63 եւ 44 տարեկան երկու տղամարդիկ մեղադրվում են պլանավորված կողոպտման մեջ:
qim-qardashian
Ֆրանսիայում մեղադրանքներ են առաջադրել ամերիկյան ռեալիթի շոուների աստղ եւ ֆոտոմոդել Քիմ Քարդշյանին  կողոպտելու մեջ կասկածվող չորս անձանց: Այդ մասին հայտնել Է BFM-TV հեռուստաալիքը:

63 եւ 44 տարեկան երկու տղամարդիկ մեղադրվում են պլանավորված կողոպտման մեջ: 64 տարեկան եւս մեկ կասկածյալի մեղադրանք է առաջադրվել գողացված թանկարժեք իրերը պահելու մեջ:

Գործի չորրորդ մեղադրյալը՝ 27-ամյա մի երիտասարդ է, ով մեղադրվում է ելուզակախմբի մյուս անդամների հետ հանցավոր նախահամաձայնության եւ հանցագործությանը մասնակցելու մեջ: Նա, ինչպես նշում է հեռուստաալիքը, Քարդաշյանի այն վարորդի եղբայրն է, որը ոստիկանության կողմից ազատ էր արձակվել հունվարի 11-ի երեկոյան:

*

*