Քիմ Քարդաշյանը Փարիզում հարձակման է ենթարկվել

Քանյե Ուեսթը, ընդհատել է Նյու Յորքում տեղի ունեցող Meadows փառատոնը` լսելով նորության մասին:
kim-kardashyan

Հոլիվուդյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Փարիզի հյուրանոցային համարում հարձակման է ենթարկվել: Ինչպես հաղորդում է բրիտանական BBC-ն, հարձակվողները հոլիվուդյան աստղից գողացել են մի քանի միլիոն դոլար արժողությամբ զարդեր:
«Երկու զինված դիմակավոր անձինք, ովքեր ոստիկանական համազգեստ են հագել, Քիմ Քարդաշյանին հրազենով սպառնացել են նրա հյուրանոցային համարում: Նա խորապես ցնցված է, սակայն ֆիզիկապես անվնաս»,- հայտնել է Քարդաշյանի ներկայացուցիչը:
Քարդաշյանի ամուսինը` Քանյե Ուեսթը, ընդհատել է Նյու Յորքում տեղի ունեցող Meadows փառատոնը` լսելով նորության մասին:
Նա հանդիսատեսին է դիմել` ասելով, որ «ընտանեկան հրատապ հարց կա»:

Մեկ Մեկնաբանություն
  • Քիմ Քարդաշյանը Փարիզում հարձակման է ենթարկվել — Armenian National Committee of America
    3 октября 2016 at 12:00

    […] Source: Yerkir Media Link: Քիմ Քարդաշյանը Փարիզում հարձակման է ենթարկվել […]

  • *

    *