Կրակել են տան վրա, որտեղ նկարահանվում էր Քանյե Ուեսթի մասնակցությամբ տեսահոլովակ. TMZ

Արձակվել է մոտ 8 կրակոց․․․
qanye-west

Անհայտ անձինք կրակել են Բևեռլի Հիլզում (ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգ) գտնվող տան վրա, որտեղ նկարահանվում էր Քանյե Ուեսթի և Դանիել Էրնանդեսի (կեղծանունը՝ Tekashi 6ix9ine) մասնակցությամբ տեսահոլովակ: Այս մասին հայտնում է TMZ համացանցային պորտալը:

Աղբյուրի տվյալներով՝  արձակվել է մոտ 8 կրակոց, գնդակներից առնվազն մեկը դիպել է ննջասենյակի պատուհանին: Նշվում է, որ կրակոցների պահին երկու կատարողները գտնվել են առանձնատանը: Տեսահոլովակի նկարահանումները դադարեցվել են, իսկ ոստիկանությունն ուսումնասիրում է տեսահսկման խցիկների տեսագրությունները: Նախնական տվյալներով՝ կրակոցները արձակվել են տան կողքով անցած ավտոմեքենայից:

Քանյե Ուեսթը ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինն է:

mailservice

*

*