Քաբուլում հզոր պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան»-ը

Պայթյունը գրանցվել է քաղաքի դիվանագիտական թաղամասում․․․
qabul

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հնչած հզոր պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է ծայրահեղական «Թալիբան» շարժումը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

Պայթյունը գրանցվել է քաղաքի դիվանագիտական թաղամասում, որտեղ տեղակայված են օտարերկրյա դեսպանատներն ու կառավարական շենքերը: Շատ շինություններ պայթյունի հետևանքով տուժել են:

Ներկայում հաղորդվում է 10 զոհի և 79 վիրավորի մասին:

Համաձայն տեղական հեռուստաալիքներից մեկի՝ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը ՝ ականապատ մեքենայի միջոցով:

*

*