Քաբուլում 18 մարդ է զոհվել ռումբի պայթյունից

Ահաբեկչության զոհերից ութը ոստիկաններ են, տասը՝ քաղաքացիական անձինք
qabul

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում այսօր առնվազն 18 մարդ Է զոհվել ռումբի պայթյունից: Այս մասին հայտնել Է «ToloNews» հեռուստաալիքը:

Ահաբեկչության զոհերից ութը ոստիկաններ են, տասը՝ քաղաքացիական անձինք: Նախնական տվյալներով՝ պայթել Է ավտոմեքենայում տեղադրված ռումբը այն ռեստորանի մոտ, որտեղ հավաքվել են «Իսլամական հասարակություն» շարժման անդամները: Նրանց թվում իբր եղել Է նաեւ Աֆղանստանի նախագահի նախկին խորհրդական Զիա Մասուդը: Պայթյունից ոչնչացել Է նաև երեք ավտոմեքենա:

*

*