Քաբուլում պայթյունից վիրավորվել Է Իրանի դեսպանը

Աֆղանստանի ՆԳ նախարարության նախնական վարկածի համաձայն՝ պայթեցվել Է ականապատված ավտոցիստեռն:
qabul-paytyun

Աֆղանստանում  մայիսի 31-ի առավոտյան Քաբուլում նախագահական պալատից եւ Գերմանիայի ու Իրանի դեսպանատներից ոչ հեռու տեղի ունեցած հզոր պայթյունի հետեւանքով վիրավորվել Է Իրանի դեսպանը: Այս մասին հայտնել Է «Էրեմ նյուզ» լրատվական պորտալը՝ հղում անելով «Իաթիմադ» իրանական թերթին:

«Իրանի դեսպան Մոհամադ Ռեդա Բարխամին վիրավոր է, վնասվել Է դեսպանության շենքը»,- հրատարակությունը մեջբերում Է անում իրանական թերթից: Նշվում Է, որ դեսպանության մնացած դիվանագետներն ու աշխատակիցներն «անվնաս» են:

Իր հերթին իրանական PressTV-ն տեղեկացնում է, որ Քաբուլում Իրանի դեսպանատան 2 աշխատակից է վիրավորվել՝ չնշելով սակայն, դեսպանի անունը։

Վնասվել են Իրանի ռադիոյի եւ հեռուստատեսության եւ ԻՌՆԱ պետական լրատվական գործակալության շենքերը: Պայթյունը, նախնական տվյալներով, տեղի Է ունեցել Քաբուլում Իրանի դիվանագիտական ներկայացուցչության շենքից հարյուր մետր հեռավորության վրա: Ըստ վերջին տվյալների, պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել Է առնվազն 90-ի, տուժել Է ավելի քան 350 մարդ:

Աֆղանստանի ՆԳ նախարարության նախնական վարկածի համաձայն՝ պայթեցվել Է ականապատված ավտոցիստեռն: Ինչպես սոցցանցերում հայտնում են ականատեսները, տուժածների մեծ մասը խաղաղ բնակիչներ են:

NHK ճապոնական հանրային հեռուստատեսության տվյալներով՝ տուժել է Ճապոնիայի դեսպանատան երկու աշխատակից. նրանք թեթեւ վերքեր են ստացել: Պայթյունից տուժել Է «Սինհուա» գործակալության շենքը, պայթյունի ալիքից կոտրվել են առաջին հարկի պատուհանների ապակիները:

Ֆրանսիայի եվրոպական գործերի նախարար Մարիել դե Սառնեզը Europe 1 ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել Է, որ պայթյունը վնաս Է հասցրել Ֆրանսիայի դեսպանատանը:

«Նյութական վնաս Է հասցվել Քաբուլում Ֆրանսիայի եւ Գերմանիայի դեսպանատներին: Ներկայում տվյալներ չկան՝ արդյոք Ֆրանսիայի դեսպանության աշխատակիցներից որեւԷ մեկը տուժել Է, թե ոչ»,-ասել Է նախարարը:

Քաբուլում իրականացված պայթյունի պատասխանատվությունն առայժմ  երկում գործող ծայրահեղական խմբավորումներից եւ ոչ մեկը չի ստանձնել, հաղորդել Է «ՌԻԱ Նովոստին»:

*

*