43 մարդ է զոհվել Քաբուլում հյուրանոցի վրա հարձակման հետեւանքով (տեսանյութ) — Երկիր Մեդիա

43 մարդ է զոհվել Քաբուլում հյուրանոցի վրա հարձակման հետեւանքով (տեսանյութ)

18 ժամվա ընթացքում հնչել են կրակոցներ ու պայթյունների ձայներ։
qabul

Հունվարի 20-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում զինված անձինք հարձակվել են Intercontinental հյուրանոցի վրա, ինչի հետեւանքով, ըստ տեղի լրատվամիջոցների, 43 մարդ է զոհվել։ Նրանցից 41-ը օտարերկրացիներ են։ 18 ժամ շարունակ հնչել են կրակոցների ու պայթյունների ձայներ։

Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է 18 մարդու մահվան մասին, այդ թվում` 14 օտարերկրացիներ: Նրանց թվում Ղազախստանի եւ Ուկրաինայի քաղաքացիներ կան: Հարձակման զոհ է դարձել նաեւ Պակիստանում (Կարաչի քաղաքում) Աֆղանստանի գլխավոր հյուպատոսը:

Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» ահաբեկչական խմբավորումը:

Նշենք, որ Intercontinental հյուրանոցն առաջին անգամը չէ, որ հարձակման է ենթարկվում: 2011 թ. հունիսին եւս հյուրանոցի վրա հարձակում է եղել, ինչի հետեւանքով մահացել է 12 մարդ:

*

*