Քաբուլի Ամերիկյան համալսարանի վրա հարձակման զոհ է դարձել 13 մարդ — Երկիր Մեդիա

Քաբուլի Ամերիկյան համալսարանի վրա հարձակման զոհ է դարձել 13 մարդ

Նաեւ սպանվել են հարձակումն իրականացրած երկու զինյալները: Ներկայում համալսարանը լիովին ազատված է ահաբեկիչներից:
ahabekchutyun-qabul

Քաբուլում Ամերիկյան համալսարանի վրա կատարված հարձակման հետեւանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ 7 ուսանող: Այդ մասին հայտնել է տեղի ոստիկանությունը:

Նաեւ սպանվել են հարձակումն իրականացրած երկու զինյալները: Ներկայում համալսարանը լիովին ազատված է ահաբեկիչներից:

Համալսարանի շենքի վրա հարձակումը կատարվել էր օգոստոսի 24-ին տեղական ժամանակով ժամը 19:00-ին (Երեւանի ժամանակով՝ ժամը 18:30-ին): Սկզբում շենքի մոտ հզոր պայթյուն է որոտացել, այնուհետեւ շենքի ներսում եւ նրանից դուրս հրաձգություն է սկսվել: Շենքի ազատման գործողությունը շարունակվել է շուրջ տասը ժամ: Առավոտյան Քաբուլի քրեական հետախուզության ոստիկանության պետ Ֆրայդուն Օբայդին հայտնել է դրա հաջող ավարտի մասին:

«Մենք ավարտեցինք շենքի ազատման գործողությունը: Հարձակված երկու անձինք սպանված են»,- ասել է նա: Քաբուլի ոստիկանապետը BBC-ին հայտնել է, որ հաջողվել է փրկել համալսարանի 750 ուսանողների եւ աշխատակիցների: 35 ուսանողներ եւ 9 ոստիկաններ վերքեր են ստացել: Զոհվածների թվում են շենքի երեք պահապաններ եւ երեք ոստիկաններ:

Աֆղանստանի Ամերիկյան համալսարանը գործում Է 2006 թվականից: Ներկայում նրա ուսանողների թիվը գնահատվում է ավելի քան հազար: Համալսարանի շենքի մերձակայքում են գտնվում նաեւ գլխավոր դատախազությունը եւ երկրի խորհրդարանը:

Մեկ Մեկնաբանություն
  • Քաբուլի Ամերիկյան համալսարանի վրա հարձակման զոհ է դարձել 13 մարդ — Armenian National Committee of America
    25 օգոստոսի 2016 at 12:02

    […] […]

  • *

    *