Քաբուլում զինվորական հոսպիտալի վրա են հարձակվել

Գրոհի հետեւանքով ավելի քան 30 մարդ է զոհվել, կա 50-ից ավելի վիրավոր:
kabul-ahabekchutyun

Քաբուլում զինվորական հոսպիտալի վրա բժշկական հանդերձանքով մարդիկ են հարձակվել: Գրոհի հետեւանքով ավելի քան 30 մարդ է զոհվել, կա 50-ից ավելի վիրավոր: Հաղորդվում է, որ ատրճանակներով ու նռնակներով զինված անձինք հոսպիտալ են մտել՝ շենքի դարպասների մոտ պայթուցիկ գործադրելով, ապա կրակ են բացել աշխատակազմի ու հիվանդների ուղղությամբ:

Մի քանի ժամ մարտերից հետո միայն Աֆղանստանի իշխանությունները հայտնեցին, որ երկրի զինված ուժերն ավարտել են հատուկ գործողությունը եւ բոլոր 4 հարձակվողները սպանվել են: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը:

*

*