Քաբուլում ահաբեկչության հետեւանքով կա 28 զոհ եւ 300-ից ավել վիրավոր

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը:
qabul-ahabekchutyun-paytyun

Քաբուլի կենտրոնում մահապարտի իրականացրած պայթյունի հետեւանքով առնվազն 28 մարդ է զոհվել, ավելի քան 320-ը վիրավոր է:

Հաղորդվում է, որ մահապարտը պայթուցիկներով լի մեքենան պայթեցրել է Աֆղանստանի պաշտպանության նախարարության եւ ԱՄՆ դեսպանատան շենքերի մոտակայքում, ապա փոխհրաձգություն է սկսվել:

Զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ են:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը:

*

*