Պորոշենկոյի դեմ գործ է հարուցվել` պետական դավաճանության հոդվածով

Խոսքը 2018 թվականի նոյեմբերի 25-ին տեղի ունեցած դեպքերի մասին է...
poroshenko

Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն հետաքննություն է սկսել Պյոտր Պորոշենկոյի կողմից պետական դավաճանություն գործելու հնարավոր փաստի առիթով: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՊԲ տնօրենի առաջին տեղակալ Օլգա Վարչենկոն:

Խոսքը 2018 թվականի նոյեմբերի 25-ին տեղի ունեցած դեպքերի մասին է: Ռուսական կողմը ուկրաինական 3 ռազմանավ էր կալանել՝ Սեւ ծովն Ազովի ծովին միացնող Կերչի նեղուցում՝ իր ծովային սահմանը խախտելու պատճառաբանությամբ։ 3 ուկրաինացի զինվորական վիրավորվել էին։ Ռուսաստանն առգրավել էր նավերն ու ձեռբակալել 24 ուկրաինացի նավաստիներին, որոնք մինչ օրս գտնվում են Ռուսաստանում:

*

*