Պուտինն ու Զելենսկին առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել

Այն կայացել է ուկրաինական կողմի նախաձեռնությամբ:
putin-zelinski

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հեռախոսազրույցը կայացել է ուկրաինական կողմի նախաձեռնությամբ:

«Կողմերը քննարկել են Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի կարգավորումն ու երկու կողմերի անձանց վերադարձի ուղղությամբ համատեղ աշխատանքը: Պայմանավորվել են փորձագետների մակարդակով շարունակել աշխատանքները; Ինչպես նաև՝ կողմերը քննարկել են նորմանդական ձևաչափով շփումների շարունակման հնարավորությունը»,- հայտնել է Պեսկովը:

*

*