Կրեմլում պատասխանել են Պուտինի եւ Զելենսկու՝ Ղազախստանում հանդիպելու մասին Նազարբաեւի առաջարկությանը

Նազարբաեւի խոսքով՝ Վլադիմիր Զելենսկին արդեն համաձայնել է բանակցել չեզոք վայրում
putin,-zelenski

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն առաջակել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների համար հանդիպում կազմակերպել Ղազախստանում:

Նրա խոսքով՝ Վլադիմիր Զելենսկին արդեն համաձայնել է բանակցել չեզոք վայրում: Նազարբաեւն ասել է, թե հիմա հարմար պահ է. Զելենսկին վայելում է Ուկրաինայի ժողովրդի աջակցությունը եւ կարող է քաղաքական կամք դրսեւորել ու լուծել խնդիրը:

Կրեմլից արձագանքել են, նշելով, որ Պուտինն ինքն է ասել, որ երբեք չի հրաժարվի նման հանդիպումներից եւ այդ հանդիպումից նույնպես, բայց կարծում է, որ հանդիպումը պետք է լավ նախապատրաստված լինի:

«Այդ կապակցությամբ ներկայում մենք կենտրոնանում ենք «նորմանդական ձեւաչափով» գործընթացի նախապատրաստման վրա»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

*

*