Վլադիմիր Պուտինը կղեկավարի Ռուսաստանը եւս 6 տարի

Ռուսաստանում երեկ նախագահական ընտրություններ էին

Ռուսաստանի գործող նախագահ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը ստացել է ձայների 76,67 տոկոսը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների շուրջ 99,75 տոկոսն ամփոփելուց հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Համաձայն ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների՝ Պուտինի օգտին քվեարկել է 54,4 մլն քաղաքացի։  Հիշեցնենք, որ 2012 թ. ընտրություններում Պուտինը ստացել էր 45.6 մլն ձայն (63.6 տոկոս)։

Երկրորդ տեղում է Պավել Գրուդինինը՝ 11.80%: Նրան հաջորդում են Վլադիմիր Ժիրինովսկին (5.67%), Քսենիա Սոբչակը (1.67%), Գրիգորի Յավլինսկին (1.04%), Մաքսիմ Սուրայկինը (0.68%), Բորիս Տիտովը (0.76%), Սերգեյ Բաբուրինը (0.65%):

Վլադիմիր Պուտինը ղեկավարում է Ռուսաստանը որպես վարչապետ կամ նախագահ՝ 1999 թվականից։

 

*

*