Պուտինը հանձնարարել է «Վիքիպեդիան» փոխարինել «Մեծ ռուսական հանրագիտարանով»

«Վիքիպեդիայի» ռուսական տարբերակը պետք է սկսի աշխատել 2022 թվականի ապրիլի 1-ից
putin,-wiqipedia

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է «Վիքիպեդիա» ինտերնետային հանրագիտարանը փոխարինել ռուսական համարժեքով։ Այս մասին Պուտինն ասել է նախօրեին ռուսաց լեզվի խորհրդի նիստի ժամանակ։ Այս մասին գրել է Lenta.ru-ն։

Ըստ Պուտինի, «Վիքիպեդիային» կարող է փոխարինել «Ռուսական մեծ հանրագիտարանը» (БРЭ):

«Սա, ամեն դեպքում, հավաստի տեղեկատվություն կլինի»,-ասել է Պուտինը:

Ռուսական մեծ հանրագիտարանը ստեղծվել է Վլադիմիր Պուտինի հրամանով 2002 թվականից: «Վիքիպեդիայի» ռուսական տարբերակը պետք է սկսի աշխատել 2022 թվականի ապրիլի 1-ից: Իսկ թե ինչ կլինի Վիքիպեդիայի հետ, այն կարգելվի Ռուսաստանում, թե ոչ, հայտնի չէ։

*

*