Պուտինը զգուշացրել է Ուկրաինային եւ Վրաստանին

Մոսկվան համարժեք արձագանք է տալու Ռուսաստանի դեմ ուղղված ՆԱՏՕ-ի ագրեսիվ քայլերին:
putin

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մտադրություն ունեցող եւ այդ ճանապարհը բռնած Ուկրաինային եւ Վրաստանին: Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան համարժեք արձագանք է տալու Ռուսաստանի դեմ ուղղված ՆԱՏՕ-ի ագրեսիվ քայլերին:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ նրանք, ովքեր ցանկանում են Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալ, այդ թվում՝ Ուկրաինան ու Վրաստանը, պետք է գիտակցեն նման անպատասխանատու քաղաքականության հետեւանքները:

Պուտինն ընդգծել է, որ Եվրոպայում անվտանգության հիմքը համագործակցության զարգացումն ու փոխադարձ վստահությունն է, այլ ոչ թե ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի նոր ռազմակայանների տեղակայումը, ինչն էլ, Ռուսաստանի նախագահի խոսքով, այժմ տեղի է ունենում:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները