Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են ամրապնդել Սիրիայում հրադադարի ռեժիմը

Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը տեղի է ունեցել երեկ երեկոյան:
putin-tramp

Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահները համակարծիք են, որ Սիրիայում մարդկային տառապանքները շատ երկար են շարունակվում, եւ հակամարտության բոլոր կողմերը պետք է ջանք գործադրեն՝ բռնությանը վերջ դնելու համար:

Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել երկխոսությունը երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջեւ՝ Սիրիայում հրադադարի ռեժիմն ամրապնդելու համար:

Թե՛ Կրեմլի, թե՛ Սպիտակ տան հայտարարություններում նշված չէ՝ արդյոք նախագահները խոսե՞լ են ապրիլի սկզբին Միջերկրական ծովից ամերիկյան նավերի՝ Սիրիայի տարածք արձակած հրթիռների մասին:

Այդ գրոհի պատճառը սիրիական Խան Շեյխուն քաղաքում ապրիլի 4-ին տեղի ունեցած հարձակումն էր, որի ժամանակ, ենթադրվում է, որ քիմիական զենք է կիրառվել: Արեւմուտքն այդ հարձակման համար մեղադրում է սիրիական կառավարական բանակին:

Ի դեպ, հեռախոսազրույցի ժամանակ Թրամփն ու Պուտինը քննարկել են նաեւ կորեական թերակղզում ստեղծված վտանգավոր իրադրությունը: Նախագահները կողմ են արտահայտվել հուլիսի 7-ից 8-ը Համբուրգում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթաժողովին ընդառաջ անձնական հանդիպում կազմակերպելուն:

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները