Պուտինն ու Թրամփը հայտնվել են սեղանի տարբեր կողմերում ու չեն զրուցել

...նախագահները միայն «Մինչ հանդիպում» են ասել միմյանց և բաժանվել
tramp-putin-pariz2 (1)

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը Ելիսեյան պալատում աշխատանքային նախաճաշի ժամանակ պետք է միմյանց կողքին նստեին, սակայն վերջին պահին կազմակերիչները փոփոխություններ են կատարել, եւ երկու ղեկավարները սեղանի տարբեր կողմերում են հայտնվել։ Պուտինին նստեցրել են Եվրահանձնաժողովի նախագահի ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի միջեւ, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։ Նախատեսված կարճ զրույցը Թրամփի հետ չի կայացել։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախագահները միայն «Մինչ հանդիպում» են ասել միմյանց և բաժանվել:

Ավելի վաղ ֆրանսիական կողմը տեղեկացրել էր ԱՄՆ-ին եւ ՌԴ-ին, որ ցանկալի չէ Փարիզում բանակցություններ վարել՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակացույցը չխախտելու համար։

Հիշեցնենք, որ Փարիզում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

*

*