Պուտինը ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Քննարկել են փոխադարձ անհանգստություն առաջացնող հարցերը։
tramp-putin

ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են փոխադարձ անհանգստություն առաջացնող հարցերը, ներառյալ ԿԺԴՀ-ի միջուկային հիմնախնդիրը: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Թրամփը հայտարարել է Իսրայելի ու Պաղեստինի միջեւ «կայուն խաղաղ համաձայնության» հասնելու անհրաժեշտության մասին:

Բացի այդ, ԱՄՆ-ի նախագահը ցավակցություն է հայտնել Ռուսաստանի իր պաշտոնակցին «Ան-148» ինքնաթիռի աղետի կապակցությամբ, որը 71 մարդու կյանք է խլել, եւ հայտարարել է ողբերգության հետաքննությանն օգնելու պատրաստակամության մասին:

*

*