Պուտինն ու Թրամփը կհանդիպեն. հստակեցվել են վայրն ու ժամկետները

«Այս հարցը մեր երկրների միջև քննարկվում է բավականին երկար ժամանակ փակ խողովակներով»
putin-tramp

Մոսկվան ու Վաշինգտոնը պայմանավորվածություն են ձեռք բերել Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման վերաբերյալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Այս հարցը մեր երկրների միջև քննարկվում է բավականին երկար ժամանակ փակ խողովակներով: Կարող եմ ասել միայն, որ գագաթաժողովի անցկացման պայմանավորվածություն է ձեռք բերվել, նույնիսկ վայրի ու ժամկետների հարցն է հստակեցվել: Այդ մասին մենք ամերիկացի գործընկերների հետ կհայտարարենք վաղը»,-ասել է Ուշակովը: Նա հավելել է, որ հանդիպումը կանցկացվի երրորդ երկրում:

Ավստրիական «Kronen Zeitung» թերթը կիրակի հայտնել էր, որ հանդիպման հնարավոր վայրը կարող է լինել Վիեննան, ավելի ուշ «Politico» պարբերականը գրել էր Հելսինկիի մասին:

ՌԴ և ԱՄՆ ղեկավարները մինչ այժմ հանդիպել են երկու անգամ:

*

*