Պուտինը հրամայել է զորքերը դուրս բերել Սիրիայից — Երկիր Մեդիա

Պուտինը հրամայել է զորքերը դուրս բերել Սիրիայից

Պուտինի խոսքերով՝ ռուս զինծառայողները հաղթանակով են վերադառնում իրենց հարազատների մոտ։
hmeymin-siria

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որն այսօր առավոտյան ժամանել է Սիրիայում գտնվող ռուսական Հմեյմիմ ռազմաբազա, հրամայել է սկսել Սիրիայից ռուսական զինված ուժերը դուրս բերելու գործընթացը։  Այդ մասին նա հայտարարել է ռուս զինվորականների հետ ունեցած հանդիպման ժամանակ։

Պուտինի խոսքերով՝ ռուս զինծառայողները հաղթանակով են վերադառնում իրենց հարազատների մոտ։

Մինույն ժամանակ, Ռուսաստանը չի հրաժարվել Սիրիայի կառավարությանը սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարման, ռազմական մասնագետների ուսուցման հարցերում ստանձնած պարտավորություններից:

*

*