Պուտին․ «Այնտեղ սադրիչներ կային․․․ Եվ մենք գիտենք՝ ովքեր են նրանք»

ՌԴ նախագահը՝ Սիրիայում ռուսական բազայի վրա ԱԹՍ-ներով իրականացված հարձակման մասին։
putin

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայում ռուսական բազայի վրա անօդաչու թռչող սարքերով հունվարի 6-ին իրականացված հարձակումը սադրանք է որակել՝ նշելով, որ դրա նպատակը նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների խափանումն է:

«Այնտեղ սադրիչներ կային, բայց թուրքերը չէին: Եվ մենք գիտենք՝ ովքեր են նրանք, գիտենք որքան եւ ում են վճարել այդ սադրանքի համար», — ասել է Պուտինը ռուսական լրտվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Նա հավելել է, որ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եւ քննարկել Սիրիայում ռուսական ռազմաբազայի վրա ահաբեկիչների հարձակումը:

Պուտինը վստահություն է հայտնել, որ Թուրքիայի զինված ուժերը կապ չունեն դրա հետ:

Ռուսաստանի նախագահը հաստատել է նաեւ պաշտպանության նախարարության տարածած այն տեղեկությունը, որ անօդաչուներն օդ էին բարձրացվել Սիրիայի այն տարածքից, որտեղ հսկողություն է իրականացնում Թուրքիան: «Պետք է ուղիղ ասել՝ մեզ էլ միշտ չէ, որ հաջողվում է հսկել այն, ինչ պետք է հսկենք, մեր թուրք գործընկերներին էլ միշտ չէ, որ հաջողվում է դա, այնտեղ իրավիճակը բարդ է»,- ասել է Պուտինը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները