Սերբիայում Պուտինի անվտանգությունն ապահովել են «ՄԻԳ» ինքնաթիռներով եւ 7000 իրավապահով

Ռուսաստանի նախագահը մեկօրյա այցով Սերբիայում է։
putin-serbia

Ռուսաստանի նախագահը մեկօրյա այցով Սերբիայում է։ Այցի նպատակն է՝ ամրապնդել հարաբերությունները մի երկրի հետ, որը ցանկանում է միանալ Եվրամիությանը: Բելգրադ մեկնելուց առաջ էլ Վլադիմիր Պուտինը քննադատել է Արեւմուտքին՝ Բալկաններում իրավիճակն ապակայունացնելու համար:

Բելգրադում անվտանգության արտակարգ միջոցներ են ձեռնարկել: Ռուսաստանի նախագահի օդանավին ուղեկցել են «ՄԻԳ» ինքնաթիռներ, իսկ փողոցներում անվտանգությունն ապահովել է մոտ 7.000 իրավապահ:

Օդանավակայանում Պուտինին դիմավորել է անձամբ նախագահ Ալեքսանդր Վուչիչը: Իսկ Ռուսաստանի նախագահը Վուչիչին հրավիրել է իր «Aurus Senat Limousine» մակնիշի մեքենա: Նրանք ուղեւորվել են Բելգրադի ազատագրման հուշահամալիր ու ծաղիկներ դրել զինվորների հուշարձանին: Պուտինը եւ Վուչիչը հանդիպում են ունեցել նաեւ նախագահի նստավայրում: Սպասվում է, որ նրանք կքննարկեն երկկողմ, այդ թվում՝ առեւտրատնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր, «Թուրքական հոսք» գազատարը մինչեւ Սերբիա երկարացնելու հնարավորությունը ու Կոսովոյի խնդիրը:

Պատրաստեց՝

Անահիտ Իվանյանը

*

*