Պուտինը հիասթափված Է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի փոխհարաբերությունների համակարգից

«Ո′չ, ես ոչ մի հիասթափություն չունեմ եւ դեռ ավելին...»
RD-AMN

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը չի հիասթափվել ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամից, նա հիասթափվել Է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների կառուցման անկանխատեսելի համակարգից: Այս մասին նա հայտարարել Է «Աշխարհակարգ 2018» ֆիլմում Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ո′չ, ես ոչ մի հիասթափություն չունեմ եւ դեռ ավելին, զուտ մարդկային առումով նա ինձ վրա շատ լավ տպավորություն Է գործել: Իմ հիասթափությունը բնավ գործընկերոջից չԷ, այլ ավելի ու ավելի շատ՝ բուն համակարգից: Այստեղ չի կարող հիասթափություն չլինել, որովհետեւ այն բացահայտ անարդյունավետություն է դրսեւորում եւ ինքն իրեն ուտում է: Իսկ այդպիսի համակարգի հետ փոխգործակցելը բարդ է, որովհետեւ այն անկանխատեսելի է»,- ասել է ՌԴ նախագահը:

Պուտինը բարձր Է գնահատել ամերիկացի իր պաշտոնակցի գործարար հատկանիշները: «Նրա հետ կարելի Է համաձայնության գալ, ես տեսնում եմ, որ նրա հետ կարելի Է ինչ-որ փոխզիջումներ գտնել»,- նշել է նա:

*

*