Պուտինը պաշտոնից ազատել է տասը բարձրաստիճան ուժայինի — Երկիր Մեդիա

Պուտինը պաշտոնից ազատել է տասը բարձրաստիճան ուժայինի

Խոսքը երկրի ներքին գործերի նախարարության, քննչական կոմիտեի և քրեակատարողական դաշնային ծառայության աշխատակիցների մասին է:
putin

tert.am— Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնից ազատել է տասը բարձրաստիճան ուժայինի: Խոսքը երկրի ներքին գործերի նախարարության, քննչական կոմիտեի և քրեակատարողական դաշնային ծառայության աշխատակիցների մասին է: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է մարտի 9-ին՝ ՌԴ իրավակական տեղեկատվության պաշտոնական պորտալում, գրում է lenta.ru-ն:

Որոշման պատճառները չեն հաղորդվում:

 Պաշտոնից ազատվել են ՌԴ ներքին գործերի նախարարության Մերձվոլգյան դաշնային շրջանի տրանսպորտի հարցերով վարչության ղեկավար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Բերգլեզովը և Մոսկվայի ներքին գործերի համալսարանի ղեկավարի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սերգեյ Ժեվլակովիչը: Իրենց պաշտոններից հեռացվել են նաև Ներքին գործերի նախարարության երեք շրջանային վարչությունների ղեկավարներ գեներալ- լեյտենանտ Սերգեյ Սոլոդովնիկովը, գեներալ-մայոր Վիտալի Ֆեդոտովը, գեներալ-լեյտենանտ Իվան Շաևը:

Վերջին խոշոր պաշտոնանկությունները տեղի են ունեցել փետրվարի սկզբին: Այդ ժամանակ Պուտինն ազատել է պաշտոններից Ներքին գործերի նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության և քննչական կոմիտեի 16 բարձրաստիճան պաշտոնյայի:

 

 

*

*