Պուտին՝ Օբամայի վարչակազմն անվերջ հրաժեշտ է տալիս, բայց չի հեռանում

ՌԴ նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ում ներքաղաքական պայքարը շարունակվում է...
putin-obama

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ում ներքաղաքական պայքարը շարունակվում է՝ չնայած նախագահական ընտրությունները վաղուց արդեն ավարտվել են Թրամփի հաղթանակով։

Պուտինի խոսքով, այս պայքարը մի քանի նպատակ է հետապնդում, որոնցից ամենահիմնականը՝ Թրամփի լեգիտիմության խարխլումն է։ ԱՄՆ-ում ստեղծված իրավիճակը մեկնաբանելով՝ ՌԴ նախագահը կատակել է՝ հիշելով հայտնի ասացվածքն այն մասին, որ կան մարդիկ, որոնք հեռանում են առանց հրաժեշտ տալու, որպեսզի ստեղծված իրավիճակում «ոչինչ չփչացնեն»։

«Կան նաեւ մարդիկ, որոնք անվերջ հրաժեշտ են տալիս, բայց չեն հեռանում։ Ա´յ, ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը, կարծում եմ, հենց այդ խմբին է պատկանում»,- ասել է Պուտինը։

Նա նաեւ անդրադարձել է ամերիկյան ԶԼՄ-ների այն հայտարարություններին, թե Ռուսաստանն իբրեւ թե կոմպրոմատներ է հավաքել Թրամփի դեմ։ Պուտինն այդ լուրերը կեղծ է համարել եւ նշել, որ այդ «ֆեյքի հեղինակը մարմնավաճառներից էլ վատն է»։

Պատրաստեց՝

Լիլիթ Գալստյանը

*

*