Պուտինը Իրանում ՌԴ դեսպան Լեւան Ճաղարյանին արտակարգ եւ լիազոր դեսպանի աստիճան է շնորհել

Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել
levan-chagharyan

Իրանում ՌԴ դեսպան Լեւան Ճաղարյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով արժանացել է արտակարգ եւ լիազոր դեսպանի աստիճանի։

Նույն հրամանագրով  արտակարգ եւ լիազոր դեսպանի աստիճան է շնորհվել ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպա Վլադիմիր Բարբինին, Էներգետիկայի փոխնախարարին եւ Կատարում ՌԴ դեսպանին։

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային շնորհվել է արտակարգ եւ լիազոր դեսպանորդի առաջին դասի դիվանագիտական աստիճան։

 

*

*