Պուտինը ներգրավված է եղել արտաքին անլեգալ հետախուզական աշխատանքներում

Նա հետախույզներին երջանկություն ու բարեկեցություն է մաղթել:
putin-siria

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ իր աշխատանքը Պետական անվտանգության կոմիտեում ոչ միայն կապված է եղել ներքին հետախուզության հետ, այլեւ` արտաքին անլեգալ հետախուզության: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հրաժարվելով սեփական առօրյայից, մտերիմներից ու հարազատներից, լքել հայրենիքը երկար տարիներ, նվիրել սեփական կյանքը ծառայությանը…: Ոչ բոլորը կարող են: Դրան ընդունակ են միայն ընտրյալները: Սա ասում եմ առանց չափազանցության: Ահա այդպիսի մոտեցում են ցուցաբերում արտաքին հետախուզության ծառայողներն իրենց աշխատանքի, երկրի ու ժողովրդի նկատմամբ: Նրանք յուրահատուկ մարդիկ են»,- նշել է Պուտինը: Նա հետախույզներին երջանկություն ու բարեկեցություն է մաղթել:

Ինքը՝ Պուտինը, 1985-1990 թվականներին աշխատել է ԳԴՀ-ում որպես Պետական անվտանգության կոմիտեի առաջին գլխավոր վարչության աշխատակից: Այն պատասխանատու էր արտաքին հետախուզության համար: Պաշտոնապես եղել է Դրեզդենում ԽՍՀՄ-ԳԴՀ Բարեկամության տան տնօրեն:

*

*