Պուտինը ստորագրել է Հայաստանի եւ Ռուսաստանի ԶՈՒ-ի միացյալ խմբավորում ստեղծելու մասին համաձայնագիրը

Խմբավորումը ստեղծվում է Կովկասյան տարածաշրջանում կողմերի անվտանգությունը պահպանելու նպատակով:
putin-tuxt

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով հավանության է արժանացրել Կովկասյան տարածաշրջանում Հայաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի միացյալ խմբավորում ստեղծելու մասին համաձայնագիրը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը հրահանգվել է արտգործնախարարության մասնակցությամբ բանակցություններ վարել հայկական կողմի հետ ու համաձայնություն ձեռք բերելու դեպքում Ռուսաստանի անունից ստորագրել համաձայնագիրը:

Խմբավորումը ստեղծվում է Կովկասյան տարածաշրջանում կողմերի անվտանգությունը պահպանելու նպատակով: Համաձայնագիրը գործելու է հինգ տարի եւ մեխանիկորեն կերկարաձգվի, եթե կողմերից որեւէ մեկը այն խզելու ցանկություն չհայտնի:

*

*