Պուտինը խոստացել է թույլ չտալ գունավոր հեղափոխություններ — Երկիր Մեդիա

Պուտինը խոստացել է թույլ չտալ գունավոր հեղափոխություններ

Ավելի վաղ ՀԱՊԿ անդամ երկրներում «գունավոր հեղափոխությունների» վտանգին անդրադարձել էր Ղազախստանի նախագահը:
putin-siria

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է գունավոր հեղափոխություններ թույլ չտալ ինչպես իր երկրի ներսում, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետություններում:

«Մենք գիտենք զանազան տեսություններ, որոնք իրականացվում են աշխարհի տարբեր տարածաշրջաններում եւ լուրջ ապակայունացման հանգեցնում: Անշուշտ, ոչ մի նման բան չպետք է թույլ տանք եւ ամեն կերպ կջանանք պաշտպանել ՀԱՊԿ-ի գծով մեր գործընկերներին»,- ասել Է Պուտինը «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:

Ավելի վաղ նույն «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀԱՊԿ անդամ երկրներում «գունավոր հեղափոխությունների» վտանգին անդրադարձել էր Ղազախստանի նախագահը: Նրա խոսքով, «գունավոր հեղափոխություններն» այլ երկրների ներքին գործերին արտաքին միջամտության հետեւանքն են եւ նման վտանգներին հակազդելու հարցը քննարկվում է ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ:

ՀԱՊԿ անդամ է նաեւ Հայաստանը:

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*