Մոսկվայի ու Անկարայի հարաբերություններն արագ տեմպով են վերականգնվում

Մոսկվայում կայացել է Պուտին-Էրդողան հանդիպումը:
putin-erdogan

 

Մոսկվայում կայացել է Պուտին-Էրդողան հանդիպումը: Ռուսաստանի նախագահը նշել է, որ Մոսկվայի ու Անկարայի հարաբերություններն արագ տեմպով են վերականգնվում:

«Շատ ուրախ ենք, որ մեր միջպետական կապերը վերականգնվում են եւ բավական արագ տեմպերով: Այս ձեւաչափով վերջին հանդիպումը մենք ունեցել ենք վաղուց՝ 2014 թվականին: Այդ ընթացքում շատ իրադարձություններ են տեղի ունեցել, վերջին ժամանակներում մենք ակտիվ աշխատում ենք, որպեսզի ռուս-թուրքական հարաբերությունները մեր երկրներին հարիր մակարդակի հասցնեն»,- ասել է Պուտինը՝ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցությունների սկզբում:

Վերջինն էլ, իր հերթին, հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ տնտեսական համագործակցության գլխավոր բաղադրիչը պաշտպանական-արդյունաբերական համալիրն է եւ էներգետիկան:

*

*