Պուտինն ու Ասադը հանդիպել են

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նախօրեին աշխատանքային այցով Սոչիում էր:
putin-asad

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նախօրեին աշխատանքային այցով Սոչիում էր: Այնտեղ կայացել են Ասադի եւ նրա դաշնակցի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները:

Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինն Ասադին շնորհավորել է ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում Սիրիայի կառավարական բանակի զգալի հաջողությունների կապակցությամբ: Նախագահներն ընդգծել են, որ սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորումը վերսկսելու համար անհրաժեշտ են լրացուցիչ պայմաններ:

*

*